Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երեկո` նվիրված առողջության պահպանման նվիրյալներին

Երեկո` նվիրված առողջության պահպանման նվիրյալներին

Հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշվեց բուժաշխատողի օրը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունն ու Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը: 

 

Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում բարձր տրամադրություն և ընդհանուր աշխուժություն էր տիրում: Ներկաները շնորհավորում էին միմյանց:

 

Ողջունելով արարողության մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի շնորհավորական ուղերձը հավաքվածներին ներկայացրեց նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:

 

«Սրտանց շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին` մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք: Անկախացումից ի վեր բուժաշխատողների տասնյակ հազարանոց մեր բանակը շատ փորձություններ ու դժվարություններ հաղթահարեց: 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժի ու արցախյան պատերազմի վիրավորներին մեր բժիշկներն ու բուժքույրերը զօր ու գիշեր մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին աննախադեպ դժվարին պայմաններում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հետագա այն տարիները, երբ երկրի ողջ տնտեսությունը կաթվածահար էր, սակայն առողջապահական համակարգն անձնվիրաբար ու պատվով կատարեց իր բարձր առաքելությունը:

 

Վերջին տարիներին համակարգում իրականացվող ծրագրերը նույնպես ձեր ակտիվ աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ են կյանքի կոչվում:

 

Տոնական այս օրը հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր բուժաշխատողների գերակշիռ մասը մշտապես բարձր է պահում սպիտակ խալաթի պատիվը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համակարգի կատարելագործման, մեր ազգաբնակչությանն առավել բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու ուղղությամբ: Այդ ամենին հասնելու համար ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու բարի կամքը»:

 

Այնուհետ ելույթ ունեցավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Գայանե Արմաղանովան:

 

Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:

Հեղինակ. Ռուզան Դոխիկյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ